Մատչելիության հղումներ

Սիցիլիայի ափերին արգելափակված նավի վրա փախստականների հետ կապված իրավիճակը վատթարանում է


Փախստականների տեղափոխող նավ Սիցիլիայի ափերին, արխիվ
Փախստականների տեղափոխող նավ Սիցիլիայի ափերին, արխիվ

Սիցիլիայի տարածքում արգելափակված Alan Kurdi գերմանական փրկարարական նավի վրա փախստականների հետ կապված իրավիճակը վատթարանում է: Հաղորդվում է, որ միգրանտներից մեկը փորձել է ինքնասպան լինել, ևս մեկը վնասվածքներ է ստացել:

Իտալիայի ուժայինները նավից տարհանել են միայն երեք հոգու՝ 149 փախստականներից:

Alan Kurdi նավում գտնվող փախստականներին նախատեսվում էր տեղափոխել ավելի մեծ նավ, որտեղ հնարավոր կլիներ ապահովել կարանտինային պայմաններ, սակայն մինչ օրս դա տեղի չի ունեցել: Իտալիան եւ Մալթան հրաժարվում են ընդունել փախստականներին՝ հայտարարելով, որ ի վիճակի չեն նրանց բժշկական ծառայություն մատուցել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG