Մատչելիության հղումներ

Նեթանյահուն և Գանցը կրկին համաձայնության չեն եկել կառավարության ձևավորման շուրջ


Բենյամին Նեթանյահու, Բենի Գանց
Բենյամին Նեթանյահու, Բենի Գանց

Իսրայելի անցումային կառավարության ղեկավար Բենյամին Նեթանյահուն և Քնեսեթի խոսնակ Բենի Գանցը կրկին չեն կարողացել համաձայնության հասնել կառավարության ձևավորման շուրջ:

Նախագահ Ռեուվեն Ռիվլինը նախարարների կաբինետի ձևավորման մանդատը կփոխանցի խորհրդարանին, որը երեք շաբաթվա ընթացքում կփորձի քվեների մեծամասնությամբ ընտրել թեկնածու, որն էլ, իր հերթին, երկու շաբաթվա ընթացքում կառավարություն կձևավորի: Եթե այդ ընթացքում էլ կառավարությունը չձևավորվի, ապա Իսրայելում 90 օր հետո տեղի կունենան արտահերթ ընտրություններ՝ չորրորդ ընտրությունները անցած տարվա ապրիլից ի վեր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG