Մատչելիության հղումներ

Վարչապետի մոտ քննարկվել է ավարտական քննությունները կազմակերպելու գործընթացը


Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ստեղծված իրավիճակում ավարտական քննությունների գործընթացը կազմակերպելու մասին խորհրդակցություն: Այս մասին հայտնում է, որ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ներկայացրել է հանրակրթական, միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններում ավարտական, ինչպես նաև բուհերի ընդունելության քննությունների անցկացման վերաբերյալ առաջարկությունների փաթեթ: Նշվել է, որ այն մշակվել է՝ հաշվի առնելով մի շարք երկրների փորձը:

Ծավալված քննարկման արդյունքում վարչապետը հանձնարարել է ներկայացնել կառավարության որոշման նախագիծ:

Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև ուսանողների վարձավճարների հետ կապված խնդրին: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է այն ուսանողներին աջակցություն ցուցաբերելու կարևորությունը, որոնք ունեն ուսումնառության բարձր մակարդակ: Այս հարցի վերաբերյալ ևս հանձնարարվել է ներկայացնել միջոցառումների ծրագիր:

Մտքեր են փոխանակվել աշակերտներին պլանշետներով ապահովելու ուղղությամբ կատարվող աշխատանքների շուրջ: Վարչապետը կարևորել է գործընթացի համապարփակ կազմակերպումը և ԿԳՄՍ և Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություններին հանձնարարել ներկայացնել պլանշետների արտադրության կազմակերպման ծրագիր, որը ոչ միայն ստեղծված իրավիճակում լուծում կառաջարկի, այլ յուրաքանչյուր տարի աշակերտներին կապահովի պլանշետների անհրաժեշտ խմբաքանակով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG