Մատչելիության հղումներ

ԱՄՆ նախագահը մտադիր է հնարավորինս շուտ վերագործարկել տնտեսությունը


ԱՄՆ - Հերթ Նյու Յորքի սուպերմարկետներից մեկի դիմաց, 11-ը ապրիլի, 2020թ.

Միացյալ Նահանգների նախագահը հայտարարել է, թե մտադիր է հնարավորինս շուտ վերացնել համաճարակի պատճառով գործող սահմանափակումներն ու վերագործարկել տնտեսությունը: «Ես կարող եմ դա անել, քանի որ նախագահը բացարձակ իշխանություն ունի», - ասել է Սպիտակ տան ղեկավարը:

Վերջին օրերին երկրում մահվան դեպքերն ու վարակի տարածման տեմպերը սկսել են նվազել: Մի շարք նահանգներ հայտարարել են, թե քննարկում են սահմանափակումներն աստիճանաբար վերացնելու հնարավորությունը: Դրանց թվում է նաև Նյու Յորքը, որն ամենից շատն է տուժել կորոնավիրուսի համաճարակից: Երեկ նահանգապետ Էնդրյու Քուոմոն հայտարարել է, թե իրենց հաջողվել է վերահսկողության տակ առնել վիրուսի տարածումը, և պնդել. - «Մենք թերևս արդեն հաղթահարել ենք վատթարագույնը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG