Մատչելիության հղումներ

ԱՄՆ Գերագույն դատարանը մայիսին կքննի նախագահ Թրամփի հարկերի վերաբերյալ գործը


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ, ապրիլ, 2020թ.

ԱՄՆ Գերագույն դատարանը հայտարարել է, թե հաջորդ ամիս արդեն կքննի հայցերը, որոնք պահանջում են հրապարակել նախագահ Դոնալդ Թրամփի հարկային հայտարարագրերը:

Ավելի վաղ ստորին ատյաններն էին որոշում կայացրել նախագահի դեմ` պարտավորեցնելով նրան վերջին ութ տարիների հարկային պարտավորություններին վերաբերող հայտարարագրերը փոխանցել Կոնգրես ու Նյու Յորքի դատախազություն:

Թրամփի փաստաբանները, մինչդեռ պնդում են, թե հայցը ոտնահարում է նախագահի անձեռնմխելիությունն ու սահմանադրական լիազորությունները:

Ընդ որում, առաջին անգամ պատմության մեջ նիստը կանցնի հեռակա` կորոնավիրուսի համաճարակի պատճառով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG