Մատչելիության հղումներ

Թրամփը ռեթվիթ է արել գլխավոր համաճարակաբան Ֆաուչիի պաշտոնանկությունը պահանջող գրառումը


«Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Twitter-ի իր էջում վերազետեղել է` ռեթվիթ է արել, Միացյալ Նահանգների տարածքում կորոնավիրուսի դեմ պայքարի գլխավոր համակարգողին` ԱՄՆ համաճարակաբանության ազգային ինստիտուտի ղեկավար Էնթոնի Ֆաուչիին պաշտոնանկ անելու կոչ պարունակող գրառումը», - հաղորդում է Reuters գործակալությունը:

Twitter-ում նման կոչով հանդես էր եկել Սենատի վերջին ընտրություններում Հանրապետականի կողմից առաջադրված Դիաննա Լորեյնը:

Ֆաուչին հանրապետականների քննադատության թիրախում է հայտնվել CNN-ին տված հարցազրույցից հետո, որում համաճարակաբանը նշել էր, թե կորոնավիրուսից մահացածները ավելի քիչ կլինեին, եթե դաշնային իշխանությունները չհապաղեին կանխարգելիչ գործողությունների կյանքի կոչման հարցում:

«Դրա հետ մեկտեղ, պետք է նշեմ, որ մի շարք գործոններ են նպաստել իրադարձությունների նման զարգացմանը», - ընդգծել է Ֆաուչին:

Սպիտակ տունը Լորեյնի գրառման Թրամփի կողմից ռեթվիթ արվելու փաստը դեռ չի մեկնաբանել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG