Ուկրաինայի խորհրդարանը` Գերագույն ռադան, այսօր հաստատել է երկրի 2020 թվականի պետական բյուջեի վերանայված տարբերակը, որը պետք է երկրի կառավարությանը հնարավորություն տա մեղմել կորոնավիրուսի համաճարակի հետևանքով ծագած տնտեսական ճգնաժամի հետևանքները:
Ընդունված փաստաթղթի համաձայն` բյուջեի դեֆիցիտը նախատեսվում է սահմանել առավելագույնը ՀՆԱ 7.5 տոկոս մակարդակի վրա` նախկինի 2.1 տոկոսի համեմատ: Բացի այդ, բյուջեի նոր տարբերակը ենթադրում է, որ Ուկրաինայի տնտեսական ներուժը մի շարք ոլորտների հարկադիր պարապուրդի պատճառով կրճատվելու է շուրջ 4.8 տոկոսով: