Մատչելիության հղումներ

Իրադրությունը Քաշմիրում սրվել է


Պակիստան - Հերթական մարտական գործողությունների հետևանքով ավերածություններ Քաշմիրում, արխիվ
Պակիստան - Հերթական մարտական գործողությունների հետևանքով ավերածություններ Քաշմիրում, արխիվ

Վերջին օրերին կտրուկ կերպով սրվել է իրադրությունը Քաշմիրում: Պակիստանի և Հնդկաստանի զինված ուժերի շփման գծի երկայնքով հանգստյան օրերին բախումներ են տեղի ունեցել, որոնց հետևանքով հիմնականում խաղաղ բնակիչներ են տուժել:

Հնդկական իշխանությունների տեղեկություններով՝ իրադրությունը լարվել է այն բանից հետո, երբ պակիստանյան բանակը հրետակոծել է Քաշմիրի հնդկական հատվածում գտնվող Կուպվարա բնակավայրը, ինչի հետևանքով երեք մարդ է զոհվել:

Պակիստանի արտաքին գործերի նախարարությունն իր հերթին պնդում է, որ հնդկական դիրքերից իրականացված հրետակոծությունների արդյունքում ութ խաղաղ բնակիչ է վիրավորվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG