Չնայած կորոնավիրուսի համաճարակի հետևանքով ծագած տնտեսական ճգնաժամին` ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախընտրական հիմնադրամը մարտ ամսին կարողացել է շուրջ 63 միլիոն դոլարի հանգանակություն հավաքագրել: Այս մասին տեղեկացնում է AP-ը` վկայակոչելով գործակալության տրամադրության տակ հայտնված փաստաթղթերը:
Դրանց համաձայն՝ Հանրապետական կուսակցության ղեկավար մարմինը` Հանրապետական ազգային կոմիտեն, 2020 թվականի առաջին երեք ամիսներին 212 միլիոն դոլարի հանգանակություն է ստացել:
«Այդպիսով, նոյեմբերի 3-ին կայանալիք նախագահական ընտրություններից հինգ ամիս առաջ Դոնալդ Թրամփի նախընտրական հիմնադրամում 2017 թվականից մինչ օրս հավաքագրված գումարների ընդհանուր ծավալը հասել է 677 միլիոն դոլարի», - հաղորդում է AP-ը:
Գործակալության տեղեկություններով՝ դեմոկրատների հավաքագրած հանգանակությունների ծավալը անհամեմատ ավելի փոքր է: Փետրվար ամսին Ջոզեֆ Բայդենի շտաբը և Դեմոկրատական ազգային կոմիտեն միասին կարողացել են ընդամենը 20 միլիոն դոլարի հանգանակություն հավաքագրել: