Առաջիկա գիշերն Արարատյան դաշտում և նրա նախալեռնային գոտում, Վայոց ձորի նախալեռնային գոտում օդում հնարավոր է 0-ից -2, հողի մակերևույթին՝ -3-ից -4 աստիճան ցուրտ, զգուշացնում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը:
Հաղորդագրության համաձայն՝ այսօր ցերեկը Սյունիքում և Արցախում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ:
Ապրիլի 14-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա գիշերը 7-9, ցերեկը՝ 5-7 աստիճանով։
Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ Հայաստանի տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար:
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը ձնամաքրման ինտենսիվ աշխատանքներից հետո բաց է միայն բեռնատար տրանսպորտային միջոցների համար։