Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը վիզային պատժամիջոցներ կկիրառի այն երկրների նկատմամբ, որոնք ձգձգում են իրենց քաղաքացիների տարհանումը


ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփ, արխիվ

Միացյալ Նահանգները վիզային պատժամիջոցներ կկիրառի այն երկրների նկատմամբ, որոնք ձգձգում են իրենց քաղաքացիների տարհանումը համաճարակի ժամանակ:

Սահմանափակումները կչեղարկվեն միայն այն ժամանակ, երբ երկրները վերսկսեն քաղաքացիների տարհանումը, հայտնում է «Ռոյթերզ» գործակալությունը:

Աղբյուրի համաձայն` փաստաթուղթը կգործի մինչև դեկտեմբեր, սակայն այն երկարաձգելու հնարավորություն է ընձեռում:

Ապրիլի 10-ին Հայաստանի արտգործնախարարությունը հայտնել է, որ Հայաստանի և Վրաստանի արտաքին գործերի նախարարների միջև ձեռք բերված պայմանավորվածության արդյունքում և Ամերիկյան խորհուրդների հետ սերտ համագործակցությամբ կազմակերպվել է FLEX ծրագրով ԱՄՆ հանրակրթական տարբեր ավագ դպրոցներում ուսանող 34 աշակերտների վերադարձը Հայաստան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG