Մատչելիության հղումներ

Վաշինգտոնը 10 մլն դոլար է խոստանում «Հեզբոլլահ» խմբավորման Իրաքի առաջնորդի մասին տեղեկությունների դիմաց


ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեո, արխիվ
ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեո, արխիվ

Վաշինգտոնը 10 միլիոն դոլար պարգևավճար է խոստանում Իրաքում գործող «Հեզբոլլահ» խմբավորման առաջնորդ Մուհամեդ Կաութարանիի մասին տեղեկությունների դիմաց: Այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղարությունը:

Ամերիկյան դիվանագիտական գերատեսչության տվյալներով՝ Կաութարանին, ում անունը 2013 թվականից ի վեր շրջանառվում է Միացյալ Նահանգների կողմից կազմված միջազգային ահաբեկիչների ցանկում, մասնակի համակարգում է Իրաքում իրանա-լիբանանյան խմբավորման քաղաքական գործունեությունը, որը նախկինում իրականացնում էր իրանցի գեներալ Քասեմ Սուլեյմանին:

Իրանի Հեղափոխության պահապանների կորպուսի մաս կազմող հատուկ ստորաբաժանում՝ «Ալ Քուդս»-ի հրամանատար Սուլեյմանին սպանվել է անցած հունվարին Բաղդադի միջազգային օդանավակայանի մերձակայքում՝ ամերիկյան օդուժի հարձակման հետևանքով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG