Մատչելիության հղումներ

Չինաստանը պատրաստ է օգնել Արգենտինային և այլ երկրներին


Չինաստանի նախագահը տեսակապով զրուցում է Հուբեի նահանգի հիվանդանոցի բժիշկների հետ, արխիվ, Ուհան, 10 մարտի, 2020թ.
Չինաստանի նախագահը տեսակապով զրուցում է Հուբեի նահանգի հիվանդանոցի բժիշկների հետ, արխիվ, Ուհան, 10 մարտի, 2020թ.

Չինաստանի նախագահ Սի Ծինպինն ասել է, որ կորոնավիրուսի դեմ պայքարում Չինաստանը պատրաստ է օգնել Արգենտինային և բոլոր մնացած երկրներին: Այդ մասին Սի Ծինպինն ասել է Արգենտինայի նախագահ Ալբերտո Ֆերնանդեսի հետ հեռախոսազրույցում:

Չինաստանի կառավարության անունից նախագահն աջակցություն և համերաշխություն է հայտնել համավարակի դեմ պայքարող արգենտինացիներին:

Նա ասել է նաև, որ Չինաստանն ունի համավարակին հակազդելու ամենապրոֆեսիոնալ համակարգն աշխարհում և պատրաստ է մասնագիտական օգնություն տրամադրել Արգենտինային:

XS
SM
MD
LG