Մատչելիության հղումներ

Իրանում կորոնավիրուսից մահացել է առնվազն 4232 մարդ


Իրանի նախագահ Հասան Ռոհանին նախագահում է կառավարության նիստը, Թեհրան, 8-ը ապրիլի, 2020թ.

Իրանի առողջապահության նախարարության հաղորդագրության համաձայն, Իսլամական Հանրապետությունում նոր կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 4232-ի:

Նախարարության խոսնակ Կիանուշ Ջահանփուրն այսօր ասել է, որ անցած 24 ժամում հիվանդացել է ևս 1972 մարդ, այդպիսով Իրանում ախտահարվածների ընդհանուր թիվը 68 հազար 192 է:

Նախագահ Հասան Ռոհանին հայտնել է, որ վաղվանից երկրում պետք է աստիճանաբար ակտիվացնել տնտեսությունը:

Նրա խոսքերով, դա առաջին հերթին վերաբերվում է «ոչ ռիսկային արտադրություններին»:

Մեկնաբանելով նախագահի այդ պահանջը՝ որոշ բժիշկներ նշել են, որ դրա կատարման արդյունքում Իրանում կարող է սկսվել կորոնավիրուսի համավարակի երկրորդ փուլը:

Իրանի տնտեսությունը հայտնվել է ծանր վիճակում այն բանից հետո, երբ նախագահ Դոնալդ Թրամփի հրահանգով ԱՄՆ-ը դուրս է եկել գերտերությունների և Իրանի միջև 2015 թվականին կնքված միջուկային պայմանագրից և վերականգնել ու խստացրել է Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները:

XS
SM
MD
LG