Մատչելիության հղումներ

Բժշկական դիմակներով երկու անձինք կողոպտել են Գյումրիի բնակչուհուն. ՔԿ


Պաշտպանիչ դիմակներ, արխիվ
Պաշտպանիչ դիմակներ, արխիվ

Ապրիլի 8-ի առավոտյան բժշկական դիմակներով դեմքերը քողարկած երկու անձինք Գյումրիի «Կազաչի պոստ» կոչվող թաղամասի տնակների մոտակայքում մոտեցել են քաղաքի բնակչուհուն, բացահայտ հափշտակել վերջինիս կրած ոսկյա զարդերը և դիմել փախուստի:

Քննչական կոմիտեի հաղորդագրության համաձայն՝ դեպքի առթիվ Շիրակի մարզային քննչական վարչությունում Քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի (կողոպուտ) 2-րդ մասի 1-ին կետով հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ, ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG