Մատչելիության հղումներ

Կորոնավիրուսի դեպքերի կրկնապատկման ցիկլը մոտենում է 10 օրին. Թորոսյան


Կորոնավիրուսի դեպքերի կրկնապատկման ցիկլը մոտենում է 10 օրին: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Նախարարը նշել է՝ եթե այս տեմպը պահպանվի, ապա ապրիլի 19-ին կունենանք մոտ 1800 դեպք, իսկ ապրիլի 29-ին` 3600:

«Դրականը այն է, որ վերջին 5 օրերի աճի տեմպը ավելի դանդաղ է, քան հավաքական վերցրած վերջին 10 օրերինը: Բացասականը այն է, որ այս փոքրիկ և հարաբերական «ձեռքբերումը» կարող է հօդս ցնդել, եթե մենք «թուլանանք» և կրկին վերադառնանք մեր առօրյա կյանքին` չպահպանելով հիվանդության տարածումը կանխող կանոնները», - գրել է Թորոսյանը:

Հիշեցնենք՝ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 921 դեպք, բուժվել է 138 մարդ, մահացել՝ 10-ը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG