Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտնել է 23-ամյա որդու մոտ հաստատված կորոնավիրուսի մասին:
«Իմ ավագ որդին վարակվել է կորոնավիրուսով», - հայտարարել է Սերբիայի առաջնորդը՝ հավելելով, որ Դանիլոն հոսպիտալացված է և վստահ է, որ կհաղթի հիվանդությանը:
Սերբիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը մոտ 2 հազար 700 է, մահացել է 65 մարդ: Երկրում սահմանված է արտակարգ ռեժիմ, խստորեն սահմանափակված է մարդկանց տեղաշարժը: