Մատչելիության հղումներ

Ղրղըզստանում 34 բուժաշխատող կորոնավիրուսով է վարակվել


Ղրղըզստան - Ախտահանման աշխատանքներ մայրաքաղաք Բիշքեկում, ապրիլ, 2020թ.
Ղրղըզստան - Ախտահանման աշխատանքներ մայրաքաղաք Բիշքեկում, ապրիլ, 2020թ.

Ղրղըզստանում բուժաշխատողների կորոնավիրուսով զանգվածային վարակման փաստով հետաքննություն կանցկացվի: «Ազատության» ղրղըզական ծառայության համաձայն, երկրում վարակվել է 34 բուժաշխատող՝ այդ թվում բժիշկներ, բուժքույրեր, վարակաբաններ:

Ապրիլի 9-ի դրությամբ երկրում վարակվածների թիվը 280 է, հիվանդանոցներում բուժվում է 246 մարդ, 10 հոգի ծանր վիճակում է, 5-ը՝ վերակենդանացման բաժանմունքում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG