Մատչելիության հղումներ

Չինաստանից Հայաստան են բերվել մեծաքանակ բժշկական պարագաներ


Արտապատկերում Կառավարության տեսանյութից
Արտապատկերում Կառավարության տեսանյութից

Չինաստանից Հայաստան են բերվել մեծաքանակ բժշկական պարագաներ: Այս մասին Ֆեյսբուքում գրում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հրապարակելով համապատասխան տեսանյութը:

Ըստ այդմ՝ երեկ պարետատան նախաձեռնած հատուկ չվերթով Չինաստանից Հայաստան են տեղափոխվել բժշկական պարագաներ և սարքավորումներ, մասնավորապես՝ 120 թոքերի արհեստական օդափոխման սարք, 2 թթվածնի մատակարարման կայան, 60 հազար թեստ, 60 հազար բժշկական դիմակ, 280 հազար պաշտպանիչ դիմակ, 20 հազար պաշտպանիչ ակնոց, 100 հազար պաշտպանիչ արտահագուստ, ինչպես նաև դեղամիջոցներ:

«Խմբաքանակի մեծ մասը ձեռք է բերվել Հայաստանի Հանրապետության պետական միջոցների հաշվին: Հայաստան են փոխադրվել նաև ՉԺՀ պետական մարմինների, ինչպես նաև հայ և չինացի բարերարների կողմից նվիրաբերված բժշկական պարագաներն ու սարքավորումները», - ասված է Կառավարության հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG