Մատչելիության հղումներ

Բորիս Ջոնսոնի մոտ դրական տեղաշարժ է նկատվում. բրիտանացի նախարար


Մեծ Բրիտանիա - Լրագրողները Սեյնթ Թոմաս հիվանդանոցի մոտ, որտեղ բուժվում է վարչապետ Բորիս Ջոնսոնը, Լոնդոն, 8-ը ապրիլի, 2020թ.

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի առողջական վիճակը կայուն է, և նա շարունակում է գտնվել վերակենդանացման բաժանմունքում, այսօր հայտարարել է երկրի մշակույթի նախարար Օլիվեր Դաուդենը: Բրիտանական BBC հեռուստաընկերության հետ զրույցում նախարարը նաև հավելել է, որ վարչապետի մոտ դրական տեղաշարժ է նկատվում:

Միացյալ Թագավորության կառավարության ղեկավարը, ում մոտ անցած շաբաթներին կորոնավիրուս է հայտնաբերվել, արդեն չորրորդ օրն է՝ վերակենդանացման բաժանմունքում է: Բժիշկների փոխանցմամբ՝ 55-ամյա Ջոնսոնը թթվածին է ստանում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG