Մատչելիության հղումներ

Էր-Ռիյադի գլխավորած արաբական կոալիցիան հայտարարում է Եմենում հրադադարի մասին


Եմենի հութի ապստամբները, արխիվ
Եմենի հութի ապստամբները, արխիվ

Սաուդյան Արաբիայի գլխավորած արաբական կոալիցիան հայտարարում է Եմենում հրադադարի մասին, նման որոշումը պայմանավորելով համաճարակային իրավիճակով: Հութի ապստամբներն առայժմ հրապարակային չեն արձագանքել այդ նախաձեռնությանը:

Ավելի վաղ Եմենի հակամարտության կողմերն իրենց աջակցությունն են հայտնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի՝ կրակը դադարեցնելու հորդորին, ինչը հնարավորություն կտա պաշտպանել քաղաքացիական բնակչությանը կորոնավիրուսի համաճարակից:

Մինչ օրս Եմենում կորոնավիրուսի դեպք չի հայտնաբերվել, փորձագետները մտավախություն ունեն, որ համաճարակի ներթափանցումը երկիր կարող է աղետի հանգեցնել: Տարիներ շարունակվող արյունալի պատերազմի հետևանքով երկրի առողջապահական համակարգը գրեթե ոչնչացվել է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG