Մատչելիության հղումներ

Սանդերսը հայտարարեց քարոզարշավը դադարեցնելու մասին


ԱՄՆ - Ջո Բայդենը և Բերնի Սանդերսը հեռուստաբանավեճից առաջ ողջունում են միմյանց, Վաշինգտոն, 15-ը մարտի, 2020թ.

Եթե կորոնավիրուսի պատճառով Միացյալ Նահանգներում նախագահական ընտրությունները չեղյալ չհայտարարվեն, դեմոկրատների թեկնածուն կլինի երկրի նախկին փոխնախագահ Ջո Բայդենը՝ նրա հիմնական մրցակից Բերնի Սանդերսը հայտարարեց քարոզարշավի դադարեցման մասին:

«Ես եկել եմ այն եզրակացության, որ Դեմոկրատական կուսակցությունից առաջադրվելու համար այս պայքարը հաջողությամբ չի ավարտվի: Եվ ահա այսօր ես հայտարարում եմ դրա դադարեցման մասին», - իր տնից հրապարակած տեսաուղերձում Սանդերսն այս կերպ է բացատրել իր որոշումը:

78-ամյա սենատորն արդեն հայտարարել էր արշավը դադարեցնելու մասին հոկտեմբերին՝ սրտի վիրահատության ենթարկվելուց հետո: Հետագայում, այդուհանդերձ, նա շարունակեց պայքարը այս տարվա նոյեմբերին նախատեսված ԱՄՆ նախագահի ընտրություններում դեմոկրատների թեկնածուն դառնալու համար:

Մանրամասները տե՛ս այստեղ

XS
SM
MD
LG