Մատչելիության հղումներ

Հայաստանում կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցառումներում ներգրավված է 3 հազար մարդ միայն բժշկական մասով. Թորոսյան


Բուժաշխատողներ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում, արխիվ

Կորոնավիրուսային հիվանդության տարածման դեմ տարվող միջոցառումներում, ինչպես նաև հաստատված պացիենտների բուժման գործընթացում այս պահին ներգրավված են մոտ 3 հազար հոգի միայն բժշկական մասով, որոնցից մոտ 300-ը՝ մեկուսացման վայրերում գտնվող քաղաքացիների հետ աշխատանքներում, 1700-ը՝ բժշկական կենտրոններում, և 1000-ը՝ հակահամաճարակային միջոցառումներում: Այս մասին Ֆեյսբուքում գրում է Հայաստանի առողջապահության նախարարը:

«Նրանք մեկ ամսից ավելի է այլ կյանքով են ապրում, որպեսզի հիվանդությունը չտարածվի մեծ թվով մարդկանց շրջանում: Նրանք գրեթե չեն քնում, նորմալ չեն սնվում և չեն տեսնում իրենց հարազատներին: Նրանք սակայն անզոր կլինեն, եթե մենք բոլորս, մեզնից յուրաքանչյուրն իր անհատական ջանքը ներ չդնի այս գործում: Մենք բոլորս պետք է հասկանանք, որ այս հիվանդության տարածման կանխման պատասխանատվությունը մեզնից յուրաքանչյուրինն է», - ասված է Արսեն Թորոսյանի գրառման մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG