Մատչելիության հղումներ

Ռուսական զինուժն ամրապնդվում է Սիրիայի հյուսիս-արևմուտքում


Ռուսաստանը շարունակում է Սիրիայի հյուսիս-արևմուտքում ամրապնդվելու քայլերը: Այդ մասին հաղորդում է թուրքական «Անադոլու» գործակալությունը` պնդելով, որ նախօրեին այնտեղ է ուղևորվել ռուսական զինուժի հերթական շարասյունը:

Վկայակոչելով տեղական աղբյուրները` թուրքական լրատվամիջոցը հայտնում է, որ Ռաքայի նահանգից մոտավորապես հինգ տասնյակ ռազմական տեխնիկա՝ զրահամեքենաներ, տանկեր, ինչպես նաև զինվորական բեռնատարներով զենք է տեղափոխվել Ղամըշլիի շրջան:

Ղամըշլիի մոտ գտնվող օդանավակայանում Ռուսաստանն ընդլայնել և ուժեղացրել է իր ռազմական ներկայությունը, իսկ հրամանատարները տեղավորվել են լքված վիլաներում ու առանձնատներում:

Սիրիայի հյուսիս-արևմուտքից ամերիկյան զինուժը դուրս է բերվել 1919 թվականի հոկտեմբերին, երբ Թուրքիա քրդերի դեմ սկսեց «Խաղաղության աղբյուր» կոչված ռազմական գործողությունը: Ամերիկացիների փոքր ուժեր են մնացել նավթի արդյունահանման վայրերը պաշտպանելու համար:

Ըստ «Անադոլու» գործակալության` հիմա այդ շրջաններում ռուսական 18 ռազմակայան ու դիտակետ կա, որտեղ տեղակայված են շուրջ 700 զինծառայողներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG