Մատչելիության հղումներ

Շուրջ 290 հազար քաղաքացիների տրվել է վարկային արձակուրդ՝ 9.3 մլրդ դրամի չափով. Փաշինյան


Կենտրոնական բանկի շենքը Երևանում

Այսօրվա դրությամբ Հայաստանի շուրջ 290 հազար քաղաքացիների տրվել է վարկային արձակուրդ՝ 9.3 միլիարդ դրամի չափով, Ֆեյսբուքում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Վարկային արձակուրդ է տրվել նաև 5300 իրավաբանական անձի՝ 15.4 միլիարդ դրամի չափով», - փոխանցում է պետության ղեկավարը:

Հայաստանում կորոնավիրուսի վարակի հետ կապված մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ը արտակարգ դրություն է հայտարարված, մարտի 24-ից սահմանափակումները խստացվել են, տնտեսական գործունեության բազմաթիվ տեսակներ արգելված են:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG