Մատչելիության հղումներ

Վրաստանի և ՆԱՏՕ-ի ռազմանավերի համատեղ զորավարժությունը անցկացվում է ըստ նախատեսված ժամանակացույցի


Այսօր Փոթիի նավահանգիստ են մտել ՆԱՏՕ-ի անդամ մի շարք երկրների ռազմանավեր Վրաստանի հետ նախատեսված համատեղ զորավարժությունը անցկացնելու համար, չնայած կորոնավիրուսի համաճարակի պատճառով Վրաստանում առկա սահմանափակումներին:

Փոթի են ժամանել ՆԱՏՕ-ի հակաականային խմբի ռազմանավեր Կանադայից, Իտալիայից, Թուրքիայից, Ռումինիայից և Բուլղարիայից:

ՆԱՏՕ-ի և Վրաստանի ծովային սահմանների պաշտպանության 2 ռազմանավերի մասնակցությամբ համատեղ զորավարժության նպատակն է բարձրացնել Հյուսիսատլանտյան դաշինքի և Վրաստանի ռազմանավերի փոխգործակցության մակարդակը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG