Մատչելիության հղումներ

Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել իր քաղաքական հակառակորդի` Բայդենի հետ


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ճեպազրույցի ժամանակ, 2-ը ապրիլի, 2020թ.
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ճեպազրույցի ժամանակ, 2-ը ապրիլի, 2020թ.

ԱՄՆ նախագահը հեռախոսազրույց է ունեցել առաջիկա նախագահական ընտրություններում իր հավանական մրցակցի` նախկին փոխնախագահ Ջո Բայդենի հետ:

Դոնալդ Թրամփի խոսքով` քաղաքական հակառակորդները քննարկել են կորոնավիրուսի դեմ պայքարի` կառավարության ռազմավարությունը:

«Մենք հրաշալի, շատ ջերմ ու բարեկամական զրույց ունեցանք»,- ասել է Սպիտակ տան ղեկավարը` հավելելով.- «Բայդենը ներկայացրեց իր տեսակետը, որն ինձ համար լրիվ հասկանալի է»: Վերջինիս խոսքով` զրույցը շարունակվել է մոտ 15 րոպե, կողմերը պայմանավորվել են դրա մանրամասները չհրապարակել:

Ավելի վաղ դեմոկրատ Բայդենը հայտարարել էր, թե կցանկանար Թրամփին փոխանցել նախորդ համաճարակներին դիմակայելու` Օբամայի վարչակազմի փորձառությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG