Մատչելիության հղումներ

Եթե վիրուսը չի հանձնվում... կե՛ր դրան


Կորոնավիրուսի պատկերը մանրադիտակով
Կորոնավիրուսի պատկերը մանրադիտակով

Կալկաթայում քաղցրավենիքի խանութում վաճառում են համեղ ուտեստներ, որոնք, ըստ խոհարարի և խանութպանի, կօգնեն շարքային հաճախորդին հաղթահարել կորոնավիրուսի հանդեպ սարսափը և նրան ուժ կտան այդ վարակի դեմ պայքարում:

Երեկվանից խանութի ցուցափեղկին COVID-19-ի դիզայնով թխվածքներ են և կարկանդակներ:

Քաղցրեղենի խանութի տեր և թխվածքներ արտադրող ընկերության նախագահ Ռավինդրա Կումարը խանութի համար հեղինակել է գովազդային կարգախոս՝ «Մենք կռվում ենք կորոնայի դեմ և ուտում դրան»:

«Մտքովս անցավ անեմ մի բան, որը մեր ժողովրդին կօգնի ձերբազատվել այդ վախից, այդպես էլ ծնվեց «Մենք կռվում ենք կորոնայի դեմ, մենք դրան ուտում ենք» կարգախոսը», - ասել խանութի սեփականատեր Կումարը:

Եվրոպայում էլ հույն խոհարարներն են հեղինակել կորոնավիրուսի թեմայով թխվածքի բաղադրատոմս:

Զատկի օրերին ամենավաճառվող քաղցրեղենը շոկոլադե նապաստակներն են (chocolate bunnies):

Սալոնիկում խոհարար Մարիոս Պապադոպուլոսը տոնի համար պատրաստում է բժշկական դիմակներով, ձեռնոցներով, ձեռքում վակցինայով սրվակ պահող նապաստակներ, որոնք, իհարկե, շոկոլոդից են:

«Հիմա Զատկի շրջանն է, մենք մտածեցինք, որ վատ չի լինի ինչ-որ կերպ քաղցրացնել այս դառնությունը, որը բոլորիս է պատում, ավելի գունեղ դարձնել այս գորշ օրերը մեր քաղաքում, մեր երկրում և Եվրոպայում», - ասել է խոհարար Պապադոպուլոսը:

Նրա այդ թխվածքների մեծ մասը կփոխանցվի բժիշկներին և բուժքույրերին:

Այդպես, Հնդկաստանում «ուտում են» վիրուսին, Հունաստանում «ուտում են» վիրուսի դեմ կռվող բժիշկներին:

Այդպես մարդիկ այս տհաճ օրերին փորձում են իրենցից վանել վախերը և նույնիսկ կատակել՝ այնքանով, որքանով դա հնարավոր է կորոնավիրուսի ժամանակ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG