Մատչելիության հղումներ

Ճապոնիայի կառավարությունը Տոկիոյում և մի շարք այլ շրջաններում արտակարգ դրություն է հայտարարում


Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն՝ պաշտպանիչ դիմակով, ապրիլ, 2020թ.
Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն՝ պաշտպանիչ դիմակով, ապրիլ, 2020թ.

Ճապոնիայի կառավարությունը Տոկիոյում և մայրաքաղաքին հարող վեց գավառներում արտակարգ դրություն է հայտարարում` կորոնավիրուսի դեմ պայքարն առավել արդյունավետորեն կազմակերպելու նպատակով: Այսօր այդ մասին հայտարարեց վարչապետ Սինձո Աբեն:

«Արտակարգ դրության տևողությունը մեկ ամիս կկազմի: Մենք ակնկալում ենք, որ Ճապոնիայի բնակչությունը կհամագործակցի իշխանությունների հետ, նվազագույնի կհասցնի փոխադարձ շփումները` կանխելով վարակի տարածումը: Մենք նաև պետք է մեր երկրի բժշկական համակարգը պատրաստենք նոր հիվանդների հոսքին: Սրանք են արտակարգ դրություն հայտարարելու հիմնական պատճառները», - հայտարարում էր Ճապոնիայի վարչապետը:

Վերջին տվյալներով՝ Ճապոնիայում կորոնավիրուսով վարակվածների թիվն շուրջ 3,6 հազար է, մոտ 600-ը բուժվել են, մահացել է 85 մարդ:

Պաշտոնական տվյալների համաձայն Ճապոնիայում վարակակիրների թիվը հասնում է 3500 -ի,դրանց մոտ մեկ երրորդը երկրի մայրաքաղաքում:Կորոնավիրուսից մահացածների թիվը Ճապոնիայում 85 է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG