Մատչելիության հղումներ

Էլիզաբեթ երկրորդ թագուհին արտակարգ ուղերձով դիմել է բրիտանացիներին


Միացյալ Թագավորություն - Թագուհի Էլիզաբեթ երկրորդը արտակարգ ուղերձով դիմում է բրիտանացիներին, Լոնդոն, 5-ը ապրիլի, 2020թ.

«Բրիտանացիների այս մի սերունդը նույնքան ուժեղ է, որքան նախորդները», - կիրակի երեկոյան դիմելով Մեծ Բրիտանիայի բնակիչներին՝ հայտարարել է Էլիզաբեթ երկրորդ թագուհին:

Միացյալ Թագավորության միապետը հայրենակիցներին էր դիմում արտակարգ ուղերձով` նվիրված կորոնավիրուսի համաճարակին, որից մահացությունների թիվը Մեծ Բրիտանիայում արդեն իսկ մոտենում է հինգ հազարի:

«Հուսով եմ, որ տարիներ անց բոլորը հպարտությամբ կհիշեն, թե ինչպես առերեսվեցին այս մարտահրավերին: Մեզ հաջորդող սերունդները կասեն, որ այս մի սերունդը նույնքան տոկուն էր, որքան և նախորդները: Հուսով եմ,որ կարգապահությունն ու հումորի զգացմամբ ուղեկցվող հաստատակամությունը շարունակելու են մնալ այս երկրի բնորոշ գծերը», - հայտարարում էր Էլիզաբեթ երկրորդը:

Մեծ Բրիտանիայի թագուհին իր գահակալության ավելի ավելի քան 60 տարիների ընթացքում նման հատուկ հեռուստաուղերձներով բրիտանացիներին դիմել է միայն չորս անգամ` մասնավորաբար Պարսից ծոցի պատերազմի և արքայադուստր Դիանայի մահվան առիթներով:

XS
SM
MD
LG