Մատչելիության հղումներ

Ռուսաստանում կորոնավիրոսով վարակվածների թիվն անցել է հինգ հազարից


Ռուսաստան-Լուսանկարում պատկերված Սանկտ Պետերբուրգի մետրոյի մուտքի մոտ քաղաքացիները` պաշտպանիչ դիմակներով
Ռուսաստան-Լուսանկարում պատկերված Սանկտ Պետերբուրգի մետրոյի մուտքի մոտ քաղաքացիները` պաշտպանիչ դիմակներով

Ռուսաստանում կորոնավիրոսով վարակվածների թիվն անցել է հինգ հազարից, անցած մեկ օրում արձանագրվել է 658 նոր դեպք, 80 տոկոսը՝ մայրաքաղաք Մոսկվայում: Ըստ օպերատիվ շտաբի` վարակի դեպքեր են հայտնաբերվել 79 ռեգիոններում, այդ թվում՝ բռնակցված Ղրիմում:

Մինչ օրս, ըստ պաշտոնական տվյալների, մահացել է 45 մարդ, ապաքինվել են 355-ը:

Ավելի վաղ՝ երեկ, Ռուսաստանը հայտարարել էր, թե դադարեցնում է միջազգային բոլոր չվերթները, այդ թվում` չարտերայինները, որոնք տարհանում էին արտասահմանցիներին ու հայրենիք վերադարձնում արտերկրում մնացած ռուսաստանցիներին: Իշխանությունները հայտարարում են, թե առայժմ հստակեցնում են՝ քանի քաղաքացի է մնացել արտերկրում, և նրանցից քանիսն են ցանկանում վերադառնալ:

XS
SM
MD
LG