Մատչելիության հղումներ

ԱԱՏՄ-ն խախտումներ է հայտնաբերել առևտրային գործունեություն իրականացնող 38 կազմակերպությունում


Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի 2 աշխատակցի մոտ ևս կորոնավիրուս է հաստատվել: Այս մասին ասուլիսի ժամանակ հայտնեց մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը:

«Այս պահի դրությամբ, բարեբախտաբար, նրանց մոտ ծանր վիճակ չի գրանցվել»,- նշեց նա` հավելելով, որ վարակակիրներից մեկը Երևանի տարածքային կենտրոնի բժիշկ-համաճարակաբաններից մեկն է, երկրորդն էլ նրա հետ հերթապահության է եղել:

Նա նաև հայտնեց, որ տեսչական մարմինը առևտրային գործունեություն իրականացնող 38 կազմակերպությունում պարետի կողմից հաստատված ուղեցույցով նշված կանոնների խախտումներ է հայտնաբերել:

«Մինչ այսօր 257 կազմակերպությունում իրականացվել են մշտադիտարկումներ, խախտումներ են հայտնաբերվել 38 կազմակերությունում: Նրանց գործունեությունը 6-ական ժամով դադարեցվել է»,- ասաց Ավագյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG