Մատչելիության հղումներ

ՀԲ-ն զարգացող երկրներին կօգնի կորոնավիրուսի դեմ պայքարում


Համաշխարհային բանկի նախագահ Դեյվիդ Մալպաս, արխիվ
Համաշխարհային բանկի նախագահ Դեյվիդ Մալպաս, արխիվ

Համաշխարհային բանկը հաստատել է կորոնավիրուսի դեմ պայքարի նպատակով 25 զարգացող երկրներին 1 միլիարդ 900 միլիոն դոլարի օգնություն տրամադրելու ծրագիրը:

Այդ գումարից 200 միլիոն կտրվի Պակիստանին, 100 Աֆղանստանին, 12,5 միլիոն Ղրղըզստանին և 11 միլիոն 300 հազար Տաջիկստանին:

Համաշխարհային բանկի նախագահ Դեյվիդ Մալպասն ասել է, որ զարգացող երկրներին պետք է սատարել COVID-19 հիվանդության դեմ պայքարում և այդպիսով կրճատել տնտեսական ու սոցիալական վերականգնման ժամանակը:

Համաշխարհային բանկը հայտնել է, որ արտակարգ կարգով հատկացվող գումարով այդ երկրները կարող են ձեռք բերել անհրաժեշտ բժշկական պարագաներ, այդ թվում դիմակներ և թոքերի օդափոխության սարքեր:

Բանկը հայտնել է, որ հետագայում օգնություն կստանա ևս 40 պետություն:

XS
SM
MD
LG