Մատչելիության հղումներ

Չեխիայում կորոնավիրուսից մահացել է 46 մարդ


Չեխիայի առողջապահության նախարարության կայքէջի հայտարարությունը կորոնավիրուսի մասին

Չեխիայի առողջապահության նախարարության փոխանցմամբ, երկրում ապրիլի 3-ի դրությամբ արձանագրվել է կորոնավիրուսի ավելի քան 3 հազար 800 դեպք, մահացել է 46 հիվանդ:

Կառավարությունն առաջարկել է ևս 30 օրով երկարաձգել արտակարգ դրությունը, որի ներկայիս ժամկետը սպառվելու է ապրիլի 11-ին: Երկարաձգումը պետք է հաստատի երկրի խորհրդարանը:

Կառավարությունն առաջարկում է նաև մինչև 6 ամիս ժամկետով վարկատուներին, այդ թվում` հիփոթեքային պայմանագրեր կնքած բնակիչներին, ընձեռել վարկերի մարումը հետաձգելու հնարավորություն:

XS
SM
MD
LG