Մատչելիության հղումներ

Արցախի ԱԳՆ. Ադրբեջանի ապրիլյան ագրեսիան ամրապնդել է Արցախի ժողովրդի` պետականությունն ամրապնդելու վճռականությունը


2016թ. ապրիլյան ագրեսիան Ադրբեջանի հերթական փորձն էր՝ ուժի միջոցով լուծելու ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը, ասված է Արցախի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ:

«Ադրբեջանը միջազգային-իրավական պատասխանատվություն է կրում ինչպես ապրիլյան ագրեսիայի սանձազերծման, այնպես էլ Արցախի դեմ ռազմական գործողությունների ընթացքում իր զինծառայողների կողմից իրականացված հանցավոր գործողությունների համար: Այն փաստը, որ ռազմական հանցագործություններ իրականացրած ադրբեջանական զինծառայողները, պարգևատրվել են անձամբ Ադրբեջանի նախագահի կողմից, ևս մեկ հաստատում է, որ այս գործողությունները իրականացվել են ադրբեջանական իշխանությունների հրամանով կամ նրանց ղեկավարմամբ և վերահսկմամբ»,- նշված է հայտարարության մեջ:

Արցախի ԱԳՆ-ից հավելում են, որ ապրիլյան ագրեսիան միայն ամրապնդել է Արցախի ժողովրդի և իշխանությունների վճռականությունը՝ շարունակելու պետականության հետագա ամրապնդման և զարգացման ընտրված ուղին, ինչն արցախցիների անվտանգ գոյության և խաղաղ զարգացման լավագույն երաշխիքն է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG