Մատչելիության հղումներ

Ֆիլիպինների նախագահը «մահացու կրակոցով» է սպառնում ուժայիններին դիմադրող վարակակիրներին


Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտե, արխիվ

Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն հայտարարել է, որ հրամայում է ոստիկանությանը և բանակին «մահացու կրակոց» արձակել կորոնավիրուսով վարակվածների վրա, եթե նրանք փորձեն դիմադրել և սպառնան ուժայինների կյանքին:

«Իմ հրամանը ոստիկանությանը և բանակին՝ եթե կան ինչ-որ խնդիրներ, եթե նրանք դիմադրություն ցույց տան և ձեր կյանքը վտանգեն, մահացու կրակ բացեք նրանց վրա», - իր հեռուստատեսային ուղերձում հայտարարել է Ֆիլիպինների սկանդալային առաջնորդը՝ հավելելով, որ խոսքը նաև նրանց մասին է, ովքեր ուղարկվել են մեկուսանալու, բայց չեն ցանկանում ենթարկվել:

Նախագահի մամուլի ծառայությունը քիչ անց պարզաբանել է, թե Դուտերտեի խոսքը չափազանցված էր՝ մարդկանց ուշադրությունը գրավելու նպատակով:

Ֆիլիպիններում, պաշտոնական տվյալների համաձայն, կորոնավիրուսի հետևանքով զոհվել է 96 մարդ, վարակվածների թիվն ավելի քան 2 հազար 300 է, սակայն այն կարող է ճշգրիտ չլինել, քանի որ երկիրը չունի բավարար քանակությամբ թեստեր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG