Մատչելիության հղումներ

Լեհաստանը, Հունգարիան և Չեխիան 2015-ի միգրացիոն ճգնաժամի ժամանակ խախտել են ԵՄ օրենսդրությունը. ԵՄ դատարան


Փախստականներ Եվրոպայում, 2015թ.
Փախստականներ Եվրոպայում, 2015թ.

2015 թվականին Եվրամիությունում փախստականների ճգնաժամի ժամանակ Լեհաստանը, Հունգարիան և Չեխիան խախտել են ԵՄ օրենսդրությունը: Նման որոշում է կայացրել Եվրամիության դատարանը՝ այդպիսով բավարարելով Եվրոպական հանձնաժողովի հայցը:

Հրաժարվելով իրականացրել ապաստան խնդրողների տեղաբաշխման հարցով Եվրամիության խորհրդի որոշումը՝ 2015-ին Եվրամիության անդամ այդ երեք երկրները չեն իրականացրել իրենց պարտավորությունները, նշել է Լյուքսեմբուրգում տեղակայված դատարանը:

Երեք պետությունները մասնավորապես հրաժարվում էին ապաստան տալ 160 հազար փախստականների:

Դատարանի կարծիքով, Վարշավան, Բուդապեշտը և Պրահան չեն կարող հրաժարվել Եվրամիությունում ստանձնած իրենց պարտավորություններից՝ հղում անելով հանրային կարգը պահպանելու և ներքին անվտանգության պաշտպանության պարտավորություններին:

Եվրամիության դատարանի որոշումները պարտադիր են, սակայն դատարանն առայժմ տուգանքներ չի սահմանել: Եվրամիության գործադիր մարմինը որոշել է այդ երեք երկրներին ժամանակ տալ պարտականությունները կատարելու համար, հակառակ դեպքում կներկայացվի նոր հայց՝ ֆինանսական պատժամիջոցներ սահմանելու պահանջով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG