Մատչելիության հղումներ

Ըստ Վրաստանի վարչապետի՝ Աբխազիայից և Հարավային Օսիայից 37 մարդ է ժամանել բուժօգնություն ստանալու


Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիա, արխիվ
Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիա, արխիվ

Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան հայտարարել է, որ Աբխազիայից և Հարավային Օսիայից 37 մարդ է ժամանել բուժօգնություն ստանալու նպատակով, սակայն մանրամասներ նախընտրել է չհրապարակել:

«Այսօրվա դրությամբ 37 մարդ է անցել օկուպացված տարածքներից», - «Իմեդի» հեռուստաընկերության եթերում հայտարարել է Վրաստանի առաջնորդը՝ շարունակելով. - «Պետք է զգուշորեն մոտենանք այդ հարցին, և, իհարկե, մեր դիրքորոշումը շատ հստակ է ՝ նշանակություն չունի, թե Ինգուրի գետի որ կողմում է գտնվում վարակվածը: Նրանք բոլորը մեր քաղաքացիներն են, և մենք պետք է հոգ տանենք նրանց մասին»:

Գախարիան հայտնել է, որ կառավարությունը որոշել է սահմանամերձ շրջանում շտապ կերպով գործարկել հիվանդանոց:

Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 130-ի, վարչապետի խոսքով՝ երկիրը մտնում է կորոնավիրուսի «արագ տարածման» փուլ, քանի որ արդեն կան վարակի տարածման չվերահսկվող դեպքեր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG