Մատչելիության հղումներ

ՆԱՏՕ-ում ԱՄՆ-ի դեսպանը ուժեղ աջակցություն է հայտնել Վրաստանին և Ուկրաինային


ՆԱՏՕ-ում ԱՄՆ-ի դեսպան Քեյ Հաթչիսոնը Բրյուսելում անցկացված տեսա-ասուլիսի ընթացքում ասել է, թե հավատարիմ են մնում Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցելու հեռանկար ունեցող բոլոր երկրներին, այդ թվում՝ Ուկրաինային և Վրաստանին:

«Մենք ցանկանում ենք, որ նրանց բարեփոխումները առաջ ընթանան, հաղթահարեն Ռուսաստանի ապատեղեկատվությունը, վերահսկեն իրենց իրական սահմանները: Ռուսաստանը պետք է թույլատրի այդ երկրներին ունենալ իրենց ինքնուրույն կառավարումը, իրենց ինքնիշխան տարածքները, սահմանները: Մենք մեծ հետաքրքրություն ունենք օգնելու Վրաստանին և Ուկրաինային շարունակելու դիմագրավել Ռուսաստանի ագրեսիային, որը գրավել է նրանց տարածքների մի մասը: Մենք չենք պատրաստվում նսեմացնել նրանց ջանքերը: Մեր դուռը բաց է: Կարծում եմ՝ դա է ցույց տալիս Հյուսիսային Մակեդոնիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին, և մենք օգնում ենք մեր գործընկերներ Վրաստանին և Ուկրաինային», - ասել է ՆԱՏՕ-ում ԱՄՆ-ի դեսպանը:

Նա հայտնել է, որ վաղը ՆԱՏՕ-ի անդամ երկրների ԱԳ նախարարների նիստին Վրաստանի և Ուկրաինայի հետ համագործակցության փաթեթ է քննարկվելու և հույս է հայտնել, որ այն կընդունվի:

Հյուսիսային Մակեդոնիան մարտի 27-ին պաշտոնապես անդամակցեց ՆԱՏՕ-ին, դառնալով Հյուսիսատլանտյան դաշինքի 30-րդ անդամը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG