Մատչելիության հղումներ

Կյանքից հեռացել է օպերային թատրոնի երգչախմբի երգչուհի Աննա Սարդարյանը


50 տարեկանում մահացել է Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի երգչախմբի երգչուհի Աննա Սարդարյանը, «Ազատությանը» հայտնեց թատրոնի փոխտնօրեն Կարինե Կիրակոսյանը:

Նրա փոխանցմամբ` Սարդարյանը մահացել է մարտի 31-ին, և ըստ իրենց հասած տեղեկություննեի` նրա մահվան պատճառը թոքաբորբն է:

Օպերային աստղերն ֆեյսբուքյան գրառումներով իրենց ցավակցություններն են հայտնում կոլեգայի մահվան կապակցությամբ:

Օպերային երգիչ Դավիթ Բաբայանցը գրել է. «2002 թ. աշխատում էինք միասին, սկզբից Ռադիոյի երգչախմբում այնուհետև թատրոնում. միշտ հանդարտ, զուսպ և կիրթ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG