Մատչելիության հղումներ

«Ազատություն» ռ/կ նախագահը քննադատել է Տաջիկստանի իշխանություններին լրագրողներին խոչընդոտելու համար


«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի նախագահ Ջեյմի Ֆլայ, արխիվ
«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի նախագահ Ջեյմի Ֆլայ, արխիվ

«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի նախագահ Ջեյմի Ֆլայը քննադատել է Տաջիկստանի իշխանություններին՝ կորոնավիրուսի համաճարակը լուսաբանող լրագրողների աշխատանքը խոչընդոտելու համար:

Տաջիկստանի արտաքին գործերի նախարարին մարտի 31-ին հղած նամակում Ֆլայը հիասթափություն է հայտնել «Ազատություն» ռադիոկայանի տաջիկական տեղական ծառայության՝ «Ռադիո Օզոդի»-ի աշխատանքներին միջամտելու կառավարության փորձերի կապակցությամբ: Նա նշել է, որ համաճարակի բռնկման պայմաններում իշխանությունները մերժում են հանդիպել «Ռադիո Օզոդի»-ի լրագրողներին և նրանց անունները հանել են հանրային առողջապահության հարցերով բրիֆինգներին մասնակցող լրագրողների ցանկից:

Այսօր Տաջիկստանի արտգործնախարարությունը պետք է որոշում կայացնի «Ազատության» լրագրողներին հավատարմագրելու հարցով:

Վերջին մեկ տարին Տաջիկստանի իշխանություններն «Ազատության» լրագրողներին դժվարությամբ են հավատարմագրում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG