Մատչելիության հղումներ

Ուհանում կյանքն աստիճանաբար վերադառնում է բնականոն հուն


Չինաստան - Ուհանի բնակիչները գնումներ են կատարում պարենային խանութից, 1-ը ապրիլի, 2020թ.

Կորոնավիրուսի վարակի օջախ՝ Չինաստանի Ուհան քաղաքն աստիճանաբար վերադառնում է նորմալ կյանքի՝ պահպանելով որոշ սահմանափակումներ և ստուգումներ:

Ուհանը պատրաստվում է ապրիլի 8-ին հանել հատուկ ռեժիմը, բայց այս շաբաթվա ընթացքում որոշ խանութներ արդեն սկսել են աշխատել:

Ապրիլի 1-ին վերաբացված սուպերմարկետներից մեկում պլաստիկե արգելափակոցներ են օգտագործվում հաճախորդների և վաճառողների միջև սոցիալական հեռավորություն պահպանելու համար: Գնորդները պատնեշի մյուս կողմից են պատվիրում ապրանքն ու ստանում այն: Խանութների ներսում հաճախորդներից պահանջում են միմյանցից 1,5-2 մետր հեռավորություն պահպանել, իսկ մինչ ներս մտնելը ստուգում են նրանց ջերմությունը:

Ուհանի հիվանդանոցներն անցել են բնակիչների առօրյա սպասարկմանը: Դրանք արդեն կենտրոնացած չեն միայն կորոնավիրուսի վարակակիրների կամ կասկածելի դեպքերի վրա, այլ ընդունում են տարբեր գանգատներ ունեցող մարկանց, բայց բոլորը դեռ դիմակներով, իսկ բժիշկները՝ նաև հատուկ արտահագուստով պաշտպանված են:

Չինաստանի նախագահ Սի Ծինփինը երեկ այցելել է Հանչժոու քաղաք: Նա շրջել է ջրային ազգային պարկում և այցելել քաղաքի խելամիտ կառավարման տեխնոլոգիական կենտրոն: Ազգային պարկում, որը տարածվում է 11 քառակուսի կիլոմետրի վրա, զբոսաշրջիկները նրան հրավիրել են իրենց հետ նավակ նստելու, բայց Սի Ծինփինը հրաժարվել է՝ ասելով, թե չի ցանկանում բաժանվել իրեն ուղեկցողներից:

Ազգային պարկի այցելուները դիմակներ արդեն չէին կրում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG