Մատչելիության հղումներ

Լուկաշենկո․ Հեղձուկ բնակարաններում մարդկանց փակելը վիրուսի դեմ պայքարին չի օգնի


Բելառուսի նախագահը քննադատել է կորոնավիրուսի տարածումը կանխելու համար տանը մնալու` աշխարհով մեկ կիրառվող պրակտիկան. - «Հեղձուկ բնակարաններում մարդկանց փակելը վիրուսի դեմ պայքարին չի օգնի», - պնդել է Ալեքսանդր Լուկաշենկոն՝ հավելելով․ - «Շնչառական հիվանդությունների դեպքում, հակառակը, անհրաժեշտ է դուրս գալ և մաքուր օդ շնչել: Անհրաժեշտ է վարակի դեմ թիրախային պայքար մղել, ոչ թե զանգվածաբար բոլորին մեկուսացնել»:

Բժշկական ոլորտում մասնագիտական ու կրթական փորձառություն չունեցող նախագահն ավելի վաղ պնդել էր, թե նոր կորոնավիրուսը հնարավոր է հաղթահարել տրակտոր քշելով, ինչպես նաև օղու և չոր սաունայի օգնությամբ:

Բելառուսը Եվրոպայի փոքրաթիվ երկրներից է, որտեղ մինչև օրս սահմանափակումներ չեն մտցվել, սահմանները չեն փակվել:

Տևական ժամանակ Լուկաշենկոն պնդում էր, թե վիրուսը Բելառուսին չի սպառնում: Նախօրեին, սակայն, պաշտոնական աղբյուրները հաղորդեցին, որ երկրում վարակի ավելի քան 150 դեպք կա, մեկ մարդ մահացել է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG