Այս գիշեր անհայտ անձինք Մոսկվայի «Դոմոդեդովո» օդակայանից դուրս են վռնդել հարյուրավոր միգրանտների, որոնք հարկադիր պարապուրդի են մատնվել կորոնավիրուսի համաճարակի պատճառով, սակայն, չեն կարողանում հայրենիք վերադառնալ:
Ռուսաստանը մի քանի օր է` դադարեցրել է տրանսպորտային հաղորդակցությունը բոլոր երկրների հետ:
«Մեզ աշխատեցնում էին առանց հանգստյան օրերի, իսկ երբ այլևս պետք չեկանք, դուրս գցեցին անպետք լաթի նման»,- լրագրողներին պատմել է անելանելի իրավիճակում հայտնված միգրանտներից մեկը: Հաղորդվում է, որ նրանց մեծ մասը Կենտրոնական Ասիայի երկրներից է: