Մատչելիության հղումներ

ՄԱԿ-ի հանձնակատարը զգուշացնում է՝ կորոնավիրուսի համաճարակը Սիրիայում կարող է կործանարար լինել


Սիրիայում ջերմաչափում են իրականացնում, մարտ, 2020թ.

ՄԱԿ-ի մարդասիրական հարցերով հանձնակատարն ահազանգում է՝ Սիրիայում արձանագրված կորոնավիրուսի 10 դեպքերն ու մեկ մահը կարող են սառցաբեկորի միայն վերին շերտը լինել:

«Մոտ 9 տարի ներքաղաքական պատերազմի մեջ գտնվող երկրում առողջապահական համակարգն արդեն իսկ փլուզման եզրին է, երկրում առկա հիվանդանոցների ու պոլիկլինիկաների միայն կեսն է գործում», - զգուշացնում են մասնագետները:

Ելույթ ունենալով Անվտանգության խորհրդում, ՄԱԿ-ի հանձնակատարը զգուշացրել է` «նոր վարակը կարող է կործանարար լինել խոցելի իրավիճակում գտնվող համայնքների համար», կոչ անելով «համապարփակ ու անհապաղ հրադադար հաստատել և ուժերը կենտրոնացնել վիրուսի դեմ պայքարի վրա»:

Ավելի վաղ աշխարհում հրադադարի կոչ էին տարածել նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ու Հռոմի Պապը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG