Մատչելիության հղումներ

Կորոնավիրուսով վարակվածների թիվն աշխարհում արդեն գերազանցում է 800 հազարը


ԱՄՆ - Կորոնավիրուսով վարակվածների համար նախատեսված դաշտային հոսպիտալ Նյու Յորքում, 29-ը մարտի, 2020թ.
ԱՄՆ - Կորոնավիրուսով վարակվածների համար նախատեսված դաշտային հոսպիտալ Նյու Յորքում, 29-ը մարտի, 2020թ.

Նոր կորոնավարուսով վարակվածների թիվն աշխարհում այսօր անցավ 800 հազարից: Միայն երեկ արձանագրվել է ավելի քան 60 հազար նոր դեպք, ընդ որում, նոր դեպքերից յուրաքանչյուր երրորդը Միացյալ Նահանգներում է, որտեղ վարակվածների թիվն արդեն գերազանցում է 165 հազարը:

Եվրոպայում վարակի էպիկենտրոնը դարձած Իտալիայում երկրորդ օրն է` նոր դեպքերը նվազում են, ինչը հիմք է տալիս պաշտոնյաներին առայժմ զգուշավոր լավատեսությամբ խոսել իրավիճակի կայունացման մասին: Երեկ, մասնավորապես, երկրում արձանագրվել է նոր վիրուսի 1648 դեպք` նախորդ օրվա դեպքերի 50 տոկոսից էլ քիչ: Մահվան ցուցանիշը, սակայն, առայժմ չի նվազում. երեկ Իտալիայում մահացել է 812 մարդ, անցած երկու ամսում` շուրջ 12 հազար, այս ցուցանիշով երկիրն առաջինն է աշխարհում: Երեկ իշխանությունները որոշել են երկարաձգել համազգային կարանտինը առնվազն մինչև ապրիլի 12-ը:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը երեկ վերստին հայտարարել է` սահմանափակումներն անհրաժեշտ են, բայց` ոչ բավարար: «Մենք չպետք է սահմանափակվենք միայն մարդկանց մեկուսացնելով, անհրաժեշտ է գտնել ու մեկուսացնել վարակի յուրաքանչյուր դեպք, պետք է ցույց տանք, որ կարող ենք առաջ անցնել վիրուսից», - հայտարարել է կազմակերպության գործադիր տնօրեն Մայքլ Ռայանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG