Մատչելիության հղումներ

Մարուքյանը Փաշինյանին առաջարկում է պաշտոնյաների պարգևատրումների ֆոնդի միջոցներն ուղղել սոցիալական աջակցության ծրագրերին


«Լուսավոր Հայաստան»-ի առաջնորդ Էդմոն Մարուքյան, արխիվ
«Լուսավոր Հայաստան»-ի առաջնորդ Էդմոն Մարուքյան, արխիվ

«Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ և խորհրդարանական խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը դիմել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ առաջարկելով բարձրաստիճան պաշտոնատար անձանց պարգևատրումների ֆոնդի միջոցները հաջորդ ամսվանից ուղղել Կառավարության կողմից իրականացվող սոցիալական աջակցության ծրագրերին։

«Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետը և հաշվի առնելով այն հանգամանքը, որ համաճարակի տարածման հետևանքով ինչպես համաշխարհային, այնպես էլ Հայաստանի Հանրապետության տնտեսական ցուցանիշները շարունակում են սրընթաց անկում ապրել և, ըստ մասնագետների կանխատեսումների, դեռ ավելի են ընկնելու, միաժամանակ հայտնի չէ, թե հատկապես ընթացիկ տարում որքան կկազմի պետական բյուջեի պակասուրդը, առաջարկում եմ՝ քաղաքական, վարչական, հայեցողական և ինքնավար պաշտոններ զբաղեցնող բարձրաստիճան պաշտոնատար անձանց պարգևատրումների (այսպես կոչված «30 տոկոսների») ֆոնդի միջոցները հաջորդ ամսվանից ուղղել կառավարության կողմից իրականացվող սոցիալական աջակցության ծրագրերին», - «Լուսավոր Հայաստան»-ի գրասենյակի փոխանցմամբ՝ Փաշինյանին գրել է Մարուքյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG