Մատչելիության հղումներ

Պարետը չեղարկել է Չարենցավան համայնք մուտք ու ելքը արգելող որոշումը


Փոխվարչապետ, արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյան, արխիվ

Պարետը չեղարկել է Չարենցավան համայնք անձանց և տրանսպորտային միջոցների մուտքն ու ելքը արգելող որոշումը:

Փոխվարչապետ, արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանի մամուլի խոսնակ Վահան Հունանյանը «Ազատության» հետ զրույցում հայտնել է, որ սպրդումը հետևանք է տեխնիկական վրիպակի: Պարետատունը տարբեր իրավիճակների համար մարտավարություն ունի մշակած, և այդ որոշումը պատահաբար հրապարակվել էր: Չեն ցանկացել ջնջել, այդ պատճառով ուղղակի չեղարկել են:

Նշենք, որ պարետի հրապարակած այդ որոշմամբ մարտի 31-ի ժամը 18:00-ից մինչև ապրիլի 5-ի ժամը 23։59-ը Կոտայքի մարզի Չարենցավան համայնքում՝ բացառությամբ Ֆանտան բնակավայրի, պետք է արգելվեր անձանց և տրանսպորտային միջոցների մուտքն ու ելքը՝ բացառությամբ առաջին անհրաժեշտության ապրանքների, պարագաների, սննդամթերքի, դեղորայքի, վառելիքի մատակարարման:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG