Մատչելիության հղումներ

Չեխիայում կորոնավիրուսի դեպքերի թիվը մոտենում է 3 հազարի


Չեխիայի առողջապահության նախարար Ադամ Վոյտեխ, արխիվ

Չեխիայի իշխանությունները հաղորդել են, որ մարտի 30-ի դրությամբ գրանցվել է նոր կորոնավիրուսով ախտահարման 2 հազար 956 դեպք, մահացել է 23 հիվանդ:

Վարչապետ Անդրեյ Բաբիշն ասել է, որ երկրում սահմանված արտակարգ դրության ժամկետը երկարաձգվում է մինչև ապրիլի 11-ը:

Կառավարության որոշմամբ ստեղծված կորոնավիրուսի տարածման դեմ պայքարը կարգավորող ճգնաժամային շտաբը կղեկավարի փոխվարչապետ, ներքին գործերի նախարար Յան Համաչեկը:

Շտաբի նախկին ղեկավար, առողջապահության փոխնախարար, վարակաբան Ռոման Պրիմուլան զբաղվելու է Չեխիայում «խելամիտ կարանտին» իրագործելու ծրագրով:

XS
SM
MD
LG