Մատչելիության հղումներ

Փհենյանը քննադատում է ԱՄՆ պետքարտուղարի վերջին հայտարարությունները


ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեո, Վաշինգտոն, 17-ը մարտի, 2020թ.
ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեո, Վաշինգտոն, 17-ը մարտի, 2020թ.

Հյուսիսային Կորեայի իշխանությունները կոշտ քննադատություն են ենթարկել Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Փոմփեոյին` օրերս հնչեցրած այն հայտարարության համար, ըստ որի` «միջազգային հանրությունը պետք է հավելյալ ճնշում գործադրի Փհենյանի նկատմամբ, ստիպելով Հյուսիսային Կորեայի իշխանություններին ամբողջությամբ հրաժարվել միջուկային ծրագրից»:

«Պետքարտուղար Փոմփեոյի անշրջահայաց հայտարարությունները վկայում են, որ Վաշինգտոնը հրաժարվել է Հյուսիսային Կորեայի հետ միջուկային ծրագրի շուրջ բանակցություններ վարելու մտքից: Նման իրավիճակում Փհենյանը ստիպված է համարժեքորեն պատասխանել այն ցավին, որ պատճառել են ամերիկացիները մեր ժողովրդին», - նշված է Հյուսիսային Կորեայի բարձրագույն իշխանությունների կողմից այսօր տարածված հայտարարության մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG